Երեկ ցերեկը Երևանում էի… Նստեցի երթուղային, համարյա դատարկ էր… Ընթացքում սկսեց լgվել, մի տղա նստեց երկու աղջկա հետ, հենց կին նստեց, վռազ վեր կացավ, հետո էլի կանայք նստեցին, ու բոլորս իրենց տեղ տվեցինք ու ինչքան տղա ու տղամարդ կար, ոտքի վրա էինք, բոլոր կանայք ու աղջիկները՝ նստած… Մի կին էլ նստեց, էն տղուն հիշու՞մ եք չէ…

Երեկ ցերեկը Երևանում էի։ Նստեցի երթուղային, համարյա դատարկ էր։

Ընթացքում սկսեց լgվել, բայց վարորդի կողքի երկու տեղերն էլ։ Մի տղա նստեց երկու աղջկա հետ։ Տղեն բա «ստեղ նստեմ, կին նստի կգնամ առաջը»։ Ու տենց էլ եղավ, հենց կին նստեց, վռազ վեր կացավ, ուղղակի աղջիկներից մեկը, որ երևի էդ տղու ընկերուհու քույրն էր, կողքին տեղ տվեց (տղեն էլ ընկերուհուն, թե բա «քո նման չի, ինձ տեղ ա տալիս»): Հետո էլի կանայք նստեցին, ու բոլորս իրենց տեղ տվեցինք ու ինչքան տղա ու տղամարդ կար, ոտքի վրա էինք, բոլոր կանայք ու ղաջիկները նստած։ Մի կին էլ նստեց, էն տղուն հիշու՞մ եք չէ, իր ընկերուհին տեղը զիջեց, տղեն էլ իր տեղն ընկերուհուն տվեց։

Ու սենց ամբողջ ընթացքում։ Մեկը մյուսից ավելի հարգանքով կանանց ու աղջիկների նկատմամբ, էնքան սեր ու հարգանք կար էդ հին գազելի մեջ։ Դե սիրահար զույգի մասին էլ չեմ խոսում, երևի նոր էին ընկերություն անում, անընդհատ իրար «բառերով կծնւմ էին»:
Կարո՞ղ եք Եվրոպայում կամ ցանկացած այլ տեղ մեկ այլ երկիր ասել, որտեղ կանանց նկատմամբ նման վերաբերմունք կա։
Եվրոպայում կանանց տեղ զիջելը համարվում ա uեռшկшն шնhшվшuшրության դրսևորում, թե բա uեռերը հավասար են ու պետք ա կանգնի (գիտեմ Եվրոպայում գազելներ չկան, բայց օրինակ մետրո կա):

Չգիտեմ ում համար ոնց, իմ համար Հայաստանից լավ երկիր չկա, ինչքան էլ մեր երկրում թե րություն կա, ուղղելի են, ու պետք ա գոնե մեր ու հաջորդ սերունդն ուղղեն։ Ու հաստատ ամեն ինչ ուղղելու ու փոխելու ենք։
Հաստատ։
Բոլորին լավ օր:

Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

Понравилась статья? Поделиться с друзьями: