«Թե բա ՓսաԳված կնիկ… ». բլոգեր Մաշան ամուսնացել է․ զույգի հարսանեկան լուսանկարները

Բլոգեր Մարիամ Մուրադյանը, ով ինստագրամում առավել հայտնի է Մաշա անունով, ամուսնացել է։

Այս մասին տեղեկանում ենք Մարիամի ինստագրամյան էջից։
Նա լուսանկարներ է հրապարակել, որից պարզ է դառնում, որ զույգը հայկական ավանդական հարսանիք չի արել։

Մաշան ու նրա ընտրյալը՝ Անդոն, իրենց հարաբերություններն օրինականացրել են ԶԱԳՍ-ում։

Բլոգերը հրապարակել է ամուսնական վկայականի լուսանկարն ու գրառումներ արել։
«Թե բա ամուսնացած ԿՆԻԿ․․․ Թե բա ՓսաԳված կնիկ»,- գրել է Մաշան։

Հավելենք, որ զույգը վերջերս էր նշանադրվել։

Մարիամի սիրելին անակնկալ էր կազմակերպել, որի ժամանակ էլ ամուսնության առաջարկ էր արել նրան։

«Երևի մի օր կկարողանամ պատմել էս օրվա մասին, էմոցիաներիս, զարմանքիս, ուրախությանս մասին:

Բայց մինչ էդ ուզում եմ միայն ասել, որ դեռ երբեք էսքան երջանիկ չեմ եղել: Հիմա հասկանում եմ ի՞նչ ասել է կատարյալ երջանկություն:

Աստծուն շնորհակալ եմ, որ ՔԵԶ ունեմ»,- գրել էր Մաշան՝ հրապարակելով սիրելիի անակնկալի տեսանյութը։

Понравилась статья? Поделиться с друзьями: