Ի՞նչ նորություն ունի վերջերս ծնողներ դարձած Սոֆյա Պողոսյան ու Աշոտ Տեր-Մաթեւոսյան դերասանական զույգը

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը մայրանալուց մեկուկես ամիս անց վերադարձել է նկարահանման հրապարակ։

Նա նկարահանվում է ամուսնու՝ դերասան, ռեժիսոր Աշոտ Տեր–Մաթևոսյանի նոր՝ «Բռնիր ձեռքս» հեռուստասերիալում:
Հիշեցնենք, որ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը ծնողներ են դարձել օգոստոսի 18-ին։
Դերասանուհին առաջնեկին լույս աշխարհ է բերել ԱՄՆ-ում, որտեղ մեկնել էր երեխայի ծննդին ընդառաջ, իսկ Աշոտն այդ ընթացքում Հայաստանում էր:

Նշենք, որ իր հարցազրույցներից մեկում Սոֆյան նշել էր, որ որդին ինքը կորոշի, թե որ երկրի քաղաքացի է լինելու, սակայն իրենք պատրաստվում են ապրել Հայաստանում:
Հավելենք, որ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթոսյանը նախքան միմյանց հանդիպելը նախկինում ամուսնացած են եղել, ավելին, առաջին ամուսնությունից Աշոտը մեկ դուստր ունի:

Իսկ ինչ վերաբերում է դերասանուհուն, որդին նրա առաջնեկն է:
Իր հարցազրույցներից մեկում Սոֆյան խոստովանել է, որ ամուսնալուծությունը որոշում էր, որը պետք է լիներ վաղ թե ուշ, իսկ Աշոտի հետ ինքն իսկապես իրեն երջանիկ է զգում:

Հավելենք, որ զույգն իր հարաբերությունները պաշտոնապես գրանցել է 2019 թվականին:

Понравилась статья? Поделиться с друзьями: