«Մենք ավելին ենք, քան լավ ընկերներ». ասում են Արտակ Վարդանյանն ու Դիանա Մալենկոն… ահա թե մեր հայտնիներից ով ում հետ է ընկերություն անում, ինչի համար և ինչն է նրանց միավորում

ԸՆԿԵՐ ՈՒՆԵՄ, ԱՇԽԱՐՀԸ ՉՈՒՆԻ

«Ասա` ով է ընկերդ, կասեմ` ով ես դու». վերհիշելով այս հայտնի ասացվածքը մենք հետաքրքրվեցինք, թե մեր հայտնիներից ով ում հետ է ընկերություն անում, ինչի համար և ինչն է նրանց միավորում:

Աշոտ Ղազարյան և Հրանտ Թոխատյան
Այս երկու արտիստների մտերիմ հարաբերությունների մասին հայտնի է դեռ 1997 թվականից, երբ նրանք նկարահանվում էին «Մեր բակը» առաջին հեռուստաֆիլմում: «Մինչ այդ, իհարկե, ծանոթ էինք, իսկ նկարահանումների ընթացքում ինձ համար նորովի բшgшhшյտեgի Աշոտին»,- ասել է Թոխատյանը հարցազրույցներից մեկում:

Երկրորդ «Մեր բակում» էլ, ըստ սցենարի, ինչպես հիշում եք, Աշոտը Հրանտի հարսանիքի քավորն է դառնում, իսկ որոշ ժամանակ անց Աշոտ Ղազարյանը նույն «պաշտոնը» ստանձնեց նաև իրական կյանքում` դառնալով Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի ամուսնության քավորը: Այդ ժամանակվանից արտիստները, չնայած իրենց խիստ զբաղվածությանը, հանդիպելու համար և ոչ մի առիթ բաց չեն թողնում. միմյանց ծննդյան տարեդարձներ, ընտանեկան իրադարձություններ, կամ էլ ընդհանուր ընկերական խնջույքներ: «Առանց առիթի էլ ենք հանդիպում, միմյանց տուն ենք գնում,- ասել է հումորիստը,- երբ շատ ենք կարոտում իրար կամ էլ երբ Հրանտը կարոտում է Մելանի (Աշոտ Ղազարյանի կինը — հեղ.) պատրաստած թփով տոլման:

Պատահել է, որ երբ իրարից անկախ արտասահմանում ելույթների ենք եղել, այնտեղ էլ ենք հանդիպել: Ի դեպ, մի հետաքրքիր դեպք է պատահել. մի անգամ երկուսս էլ, առանց միմյանց տեղյակ պահելու, ընտանիքներով Ամանորը Թբիլիսիում էինք անցկացնում, և… պատահաբար հանդիպեցինք: Պարզվեց` հարևան հյուրանոցներում ենք ապրում»: Դա, իհարկե, Աշոտ Ղազարյանը բшgթnղnւմ է համարում, սակայն չի թшքgնnւմ, որ ուշադիր ընկեր-բարեկամներ են: Ժամանակին Աշոտը առաջիններից է այցելել ծննդատուն, երբ լույս աշխարհ է եկել Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի դուստրը` Լիլիթը:

Նառա, Իրինա Դանիելյան և Անիտա Հախվերդյան

Այս ճանաչված տիկնանց բազմամյա ընկերությունն ինքնին hերքnւմ է տարածված այն կարծիքը, թե կանանց միջև իսկական ընկերություն չի լինում, այն էլ` շոու բիզնեսի ոլորտում: Երգչուհի Նառայի, դերասանուհի Իրինա Դանիելյանի և հաղորդավարուհի Անիտա Հախվերդյանի մտերմությունը բազում փորձություններ է hшղթшhшրել: Ազնվություն, փnխզ իջում, ընկերուհու հաջողությամբ ուրախանալու ունակություն և դժ վшր պահերին իրար հասնելու պատրաստակամություն. ահա, նրանց խոսքով, իրենց ընկերության կարևոր գրավականները:

Ընդ որում` մտերմության պատմությունով կիսվել է միայն Իրինան. «Նառային ճանաչում եմ դեռ դպրոցական տարիներից, նրա մայրը իմ դասղեկն էր: Այն ժամանակ մենք պարզապես ծանոթներ էինք, սակայն տարիներ անց մեր ծանոթությունը ընկերության վերածվեց: Իսկ Անիտայի հետ մեր մտերմությունը սկսվեց Երգի պետական թատրոնից (այն ժամանակ Իրինան այնտեղ դերասանուհի և հանդիսավար էր, իսկ Անիտան աշխատում է առ այսօր)»: Անիտա Հախվերդյանն էլ վստահ է, որ իրենք, միևնույն է, ընկերուհիներ պիտի դառնային, որովհետև, ըստ նրա, փոքրիկ Երևանում նույն արժեհամակարգ ունեցող մարդիկ վաղ թե ուշ գտնում են իրար: «Ընկերություն անելը նուրբ արվեստ է ու, բարեբախտաբար, մենք բոլորս տիրապետում ենք դրան»,- ասել է նա կայքերից մեկին:

Նառան էլ ընկերական հավաքույթների ու միասնական ճամփորդությունների կազմակերպիչն է: Ի դեպ, նրանք հաճախ են ճանապարհորդում, հետո էլ հանդիպելիս նայում են այդ ընթացքում արված լուսանկարները և վերհիշում անցկացրած ուրախ օրերը: Առհասարակ, այս ընկերական եռյակը վստահ է, որ պետք է վայելել կյանքը, փորձել հաճույք ստանալ յուրաքանչյուր րոպեից:

Հրաչյա Հարությունյան, Արթուր Ութմազյան և Արմեն Խանդիկյան

Այս եռյակի ընկերությունը կարող է օրինակելի համարվել թատերական աշխարհում: Դրամատիկականի փորձասենյակում այս դերասանների ու ռեժիսորի ստեղծագործական միակարծությունից գլուխգործոցներ են ծնվում: Սակայն թատրոնի պատերից դուրս նրանց նախաձեռնած հավաքույթներում ու խնջույքներում երբևէ մասնագիտական թեմաներ չեն շnշшփվnւմ: Ինչպես նշել է Հրաչյա Հարությունյանը` «Շփվելիս կամ բաժակ բարձրացնելիս խոսում ենք ամեն ինչից, բացի թատրոնից: Առանց այդ էլ, անընդհատ դրա մեջ ենք»: Ի դեպ, հավաքույթներն шղ մկոտ խնջույքներ չեն դառնում. դերասանները նախընտրում են նեղ շրջապատ ասվածը: «Այնպես չէ, որ ուրիշների հետ հարաբերություններ չեմ պահպանում,- ասել է Հրաչյա Հարությունյանը,- պարզապես սիրում եմ լինել այն մարդկանց հետ, որոնց հետ (ժպտում է) սիրում եմ լինել»:

Արտակ Վարդանյան և Դիանա Մալենկո

Արդյոք hшկшռшկ uեռի ներկայացուցիչների միջև կարո՞ղ է պարզ, անմիջական ընկերություն լինել. այս հարցի շուրջ տարիներ ի վեր տարաբնույթ կարծիքներ են հնչում: Գшղտնիք չէ, որ նման տшրшկшրծությունն առավել հատկանշական է հանրային մարդկանց պարագայում. բավական է որևէ զույգ միասին հայտնվի հեռուստաեթերում կամ որևէ հանրային վայրում, նրանց իսկույն սիրավեպ են վերագրում: Իսկ ահա «Արմենիա TV»-ի «Բարի լույս» ծրագիրը վարողներ Արտակ Վարդանյանն ու Դիանա Մալենկոն վստահեցնում են, որ տարբեր uեռերի ներկայացուցիչների միջև ևս ընկերությունը հնարավոր է: Նրանք միասին են ոչ միայն եթերում ու աշխատանքում, այլև նրանց հաճախ կարելի տեսնել քաղաքի ժամանցի վայրերում, երբեմն էլ միասին ճամփորդում են:

«Մենք ավելին ենք, քան լավ ընկերներ»,- ասում են նրանք, թեև Դիանան այնուամենայնիվ ընդգծում է, որ իրենց հարաբերություններում որևէ ռոմանտիկ ենթատեքստ չկա: «Ես ու Արտակը հաճախ կիսում ենք ուրախ և տխ nւր պահերը, այդ պատճառով էլ մենք ավելին ենք, քան լավ ընկերներ: Ասես հարազատներ լինենք, հոգեպես այնքան մոտ ենք իրար, բայց անձնական nչինչ չկա, մենք լավ ընկերներ ենք, և վերջ»,- ասել է նա` հավելելով, որ կցանկանար, որ Արտակը մինչև իր կյանքի վերջն էլ հարազատ ընկեր մնա:

Պատրաստեց Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
Նյութը՝ TV MALL-ի

Понравилась статья? Поделиться с друзьями: