«Նարեսսս, շնորհավոր ծնունդդ… իմ երջանկություն, իմ սեր… ». Սուրեն Շահվերդյանի շնորհավորանքը դստերը

Հայտնի ռեժիսորներից Սուրեն Շահվերդյանը բացի տաղանդավոր արվեստագետ լինելը, նաև երկու զավակների հայր է։

Նրա երեխաներից մեկը տղա է, մյուսը՝ աղջիկ։ Նա երբեմն առիթների ժամանակ իր սոցհարթակում խոսում է որդու՝ կրտսեր Վահեի և դստեր՝ Նարեի մասին։

Ռեժիսորը սիրում է հպարտանալ և տաղանդավոր ու գեղեցիկ զավակներով։ Նա առանձնահատուկ անդրադարձ է կատարում զավակների ծննդյան տարեդարձներին։

Այսօր Սուրենի դստեր՝ գեղեցկուհի Նարեի ծննդյան օրն է։ Սուրենը դստեր ծննդյան օրվա առիթով տարբեր կադրեր է հրապարակել նրա մասնակցությամբ, ապա կցել է հուզիչ շնորհավորական գրառում։

Հայրը գրել է հետևյալը․ «Նարեսսս, շնորհավոր ծնունդդ։ Իմ խորը, խելացի, զգայական, գեղեցիկ աղջիկ։ Մաղթում եմ, որ քո երջանիկ աչքերի այս փայլը միշտ պայծառ արևի պես փայլի:

Թող իրականանան քո բոլոր երազանքները արեւ ջան։ Իմ երջանկություն, իմ սեր»,- իր հուզառատ ու ջերմ շնորհավորական խոսքերը եզրափակել է Սուրեն Շահվերդյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: