Ո՞վ է նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի քրոջ աղջիկը և ի՞նչ լուսանկարներ է նա հրապարակում

Armlady.am -ն այս անգամ անդրադարձել է Դավիթ Տոնոյանի քրոջ աղջկան՝ ներկայացնելով նրա կերպարները:

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի քրոջ աղջիկը՝ Էլեոնորան, բավական հայտնի է Ինստագրամ սոցիալական հարթակում:

Նա շատ ակտիվ է սոցհարթակներում, պարբերաբար լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակում՝ ցույց տալով իր ժամանցն ու մեկը մեկից շքեղ ու օրիգինալ կերպարները:

Էլեոնորան ապրում է Ռուսաստանում:

Նա բավական մտերիմ հարաբերություններ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր՝ Անգելինայի հետ:

Նրանք ինստագրամում պարբերաբար համատեղ լուսանկարներ են հրապարակում, որոնց կից գրառումներ են կատարում:

Էլեոնորան հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց այս տարվա հունվարին:

Նա ինստագրամյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում լսում էր ադրբեջանցի երգչի կատարում՝ միեւնույն ժամանակ նաեւ ձայնակցելով նրան:

Բացի դրանից՝ տեսանյութին նա Ադրբեջանի դրոշն էր կցել՝ դրան ավելացնելով նաև սրտիկ նշանը:

Այս արարքի համար Էլեոնորան մի շարք քննադատությունների կենտրոնում հայտնվեց հայ օգտատերերի կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями: