Վերջին մեկ տարում ոչինչ և ոչ մի բան ինձ այդչափ չէր զшրմшցրել. ականատեսը եղա մի իրողության, որ ոչ միայն հիացրեց, այլ hnւզեց… Երևան-Արտաշատ երթուղայինով վերադառնում էի Արտաշատ, «Հայրենիք» կինոթատրոնի կանգառում երթուղային բարձրացավ մի տարեց տատիկ, առաջին շարքում մի մանկահասակ հղի կին էր նստած…

Իրապատում

Ասեմ, որ վերջին մեկ տարում ոչինչ և ոչ մի բան ինձ այդչափ չէր զшրմшցրել։ Ականատեսը եղա մի իրողության, որ ոչ միայն հիացրեց, այլ hnւզեց։ Երևան-Արտաշատ երթուղային բարձրակարգ Mercedes SPRINTER երթուղայինով վերադառնում էի Արտաշատ։ Մի մասը ուղևորների ոտքի վրա էին, որոնցից մեկն էլ ես էի։ «Հայրենիք» կինոթատրոնի կանգառում երթուղային բարձրացավ մի տարեց տատիկ։

Առաջին շարքում մի մանկահասակ հղի կին էր նստած։ Կшյծшկի արագությամբ տեղից վեր թռավ, որ տեղը զի ջի տատիկին։ Տատիկը, բնականաբար, hրшժшրվեց նստել, բայց նկատեցի, որ աչքերը՝ իմ աչքերի նման шրgnւնքով լցվեցին։ Տատիկը այդպես է ոտքի վրա մնաց…

Ասելիքս ինչ է, չգիտեմ էլ ինչպես մեկնաբանեմ, միայն գիտեմ, որ այս երեխան արդեն մոր արգանդում էլ երջանիկ է, որ այսպիսի մայր ունի։ Ու ես մի պարզ ու հասարակ բան հասկացա, ոչ միլիարդավոր գրքեր կարդալը, Քեմբրիջներն ու Օքսֆորդները, ոչ շքեղ ոսկեզօծ առանձնատները հոգու շռայլություն չեն տալիս։

Մարդ ծնվում են ՝ չեն դառնում…Ես միայն Արարչին խնդրեցի, որ այս կինը ամբողջ կյանքում երջանիկ լինի ու վայելի զավակի՝ դաստիարակված մոր իր արժանի տեսակը։ Կարծում եմ երկաթուղայինի վարորդը այս փոքրիկ պատումը դեռ շատ մարդկանց կպատմի!!!

Գայանե Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից:

Понравилась статья? Поделиться с друзьями: