Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին (22-27.09.2021թ.)

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.09.2021թ.)

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 22-ին, 23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-24-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 31.2°C (2004թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 5.3°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.1.0°C

Понравилась статья? Поделиться с друзьями: