«1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց». Սոֆյա Պողոսյանը նորածին որդուն գրկած քնքուշ լուսանկար է հրապարակել

«1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց»․ Սոֆյա Պողոսյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել

Դերասաններ Սոֆյա Պողոսյանն ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանն օրեր առաջ ծնողներ են դարձել։ Զույգը որդի է ունեցել։ Սոֆյան Ինստագրամյան էջում նորածին որդու հետ նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ ու ջերմ գրկել է փոքրիկին։ Դերասանուհին կրում է երկնագույն, պուտավոր պրինտովամառային զգեստ։

Նորաթուխ մայրիկն արձակել է մազերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից ՍոֆյաՊողոսյանը գրել է․ «1 շաբաթ առաջ մեր կյանքն իմաստավորվեց»։
Ի դեպ, ընտանիքում սպասվող համալրման մասին Սոֆյա Պողոսյանը հայտնել էր հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։

«Թող, որ բոլոր բալիկները լինեն առողջ ու երջանիկ։ Շնորհավոր հունիսի 1», — գրել էր Սոֆյա Պողոսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: